6814 դիտում
10:19 27-10-2016
Միայն Հոկտեմբերի 27-ի արդյունքում Հայաստանում կարող էր ստեղծվել այն քաղաքական համակարգն ու այն իշխանությունը, որ կա այսօր. «168 ժամ»
«168 ժամ» թերթի առաջնորդողը գրում է. «17 տարի առաջ՝ հոկտեմբերի 27-ին, Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած ահաբեկչական գործողության արդյունքում սպանվեցին գործադիր իշխանության ղեկավար Վազգեն Սարգսյանը, խորհրդարանի նախագահ Կարեն Դեմիրճյանը, նախարարներ, պատգամավորներ։ Ութ պետական բարձրաստիճան պաշտոնյաներ։
Անցած 17 տարիներին Հայաստանում չգտնվեց այդ մեկ «ուչաստկովին», ով կկարողանար բացահայտել «Հոկտեմբերի 27»-ը։ Չգտնվեց, որովհետև դրա դերում կարող էր հանդես գալ միայն ու բացառապես պետությունը՝ պետության իսկական ու բովանդակային, և ոչ թե՝ իշխանության հետ իդենտիֆիկացվող իմաստով։ Չգտնվեց ու այդ չգտնումով արձանագրվեց, որ արդեն 17 տարի մենք ապրում ենք՝ փաստացիորեն առանց պետության։
Որովհետև, եթե «Հոկտեմբերի 27»-ը կարող է բացահայտվել միայն պետության պատվերի ու պահանջատիրության դեպքում, դա նշանակում է, որ, քանի դեռ բացահայտված չէ՝ մենք ապրում ենք առանց պետության։ Փոխարենը՝ ունենք իշխանական ու ընդդիմադիր վերնախավ կոչվող հավաքականություն, որի ներկայացուցիչների զգալի մասն ուղղակի կամ անուղղակի կերպով կապված է Հոկտեմբերի 27-ի հետ. ոմանք՝ որպես զոհեր ու իրավահաջորդներ, ոմանք՝ որպես կասկածյալներ ու քրեական գործով նախկին անցնողներ, ոմանք՝ որպես Հոկտեմբերի 27-ից շահածներ՝ ոչ թե՝ պատվիրատուի, այլ՝ Հոկտեմբերի 27-ի հետևանքով ստեղծված իրավիճակից օգտվածներ իմաստով։
Որովհետև միայն Հոկտեմբերի 27-ի արդյունքում Հայաստանում կարող էր ստեղծվել այն քաղաքական համակարգն ու այն իշխանությունը, որ կա այսօր։ Միայն Հոկտեմբերի 27-ի արդյունքում Հայաստանը կարող էր դառնալ ներքնապես և արտաքնապես այնքան խոցելի, որ տեղի ունենար ապրիլյան պատերազմն ու ՊՊԾ գնդի գրավումը։
Հոկտեմբերի 27-ն անչափելի ու անկշռելի հարված էր հայկական պետականությանը։ Բայց առնվազն համարժեք հարված է այն ամեն օրը, որը Հայաստանն ապրում է առանց «Հոկտեմբերի 27»-ի բացահայտման»։
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
4212 դիտում
11:06 25-02-2017
Կենսաթոշակային կուտակային համակարգն այլընտրանք չունի. «168 ժամ»
2906 դիտում
19:20 11-10-2016
Տպավորություն է ստեղծվել, որ ոչ պետական կրթական համակարգն իրեն չի արդարացնում. ԿԳ նախարար Լևոն Մկրտչյան
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2239 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը