4442 դիտում
20:31 12-10-2016
Յուրաքանչյուր հայորդու սրբազան պարտքն է ծառայել հայրենիքին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Առաջնորդվելով ժամանակի ու բժշկագիտական զարգացումների թելադրանքով` 1994թ. ստեղծված Երևանի պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետը տարեցտարի շարունակում է կատարելագործել ուսումնական ծրագրերը` բարձր մակարդակով կատարելով իր առջև դրված խնդիրը. այն է` զինված ուժերի համար պատրաստել որակյան բժշկական կադրեր, գիտակ ու հմուտ ռազմական բժիշկներ:
Ռազմաբժշկական ֆակուլտետը արմատապես տարբերվում է բժշկական համալսարանի մյուս ֆակուլտետներից, քանի որ այստեղ միաժամանակ լուծվում է երկու կարևորագույն խնդիր:
Բժշկական մասնագիտական գիտելիքներից բացի կուրսանտները սովորում են նաև ռազմական գործի նրբություններն ու առանձնահատկությունները: ռազմաբժշկական կադրերի ընտրության հիմքում ընկած կարևոր սկզբունքներիից պետք է լինեն հայրենասիրությունը և ազգային շահերին գաղափարական նվիրվածությունը, բարոյականությունը ու մարդասիրությունր, ինչպես նաև հայոց բանակի սպա դառնալու ներուժը և ձգտումը, ինչին էլ միտված է ֆակուլտետի գործունեությունը:
Ռազմական բժիշկը պետք է իմանա ամեն ինչ ոչ միայն զինծառայողի առողջության, այլ նաև նրա կենցաղի առանձնահատկությունների մասին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
9601 դիտում
15:27 08-09-2017
Հայրենիքի պաշտպանությունը յուրաքանչյուր քաղաքացու սրբազան պարտքն է. դիրքապահ
11749 դիտում
22:35 01-09-2016
Ռազմաբժշկական ֆակուլտետ ընդունված կուրսանտները երդվեցին պատվով ծառայել հայրենիքին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
820 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
850 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»