211652_close_icon
views-count5549 դիտում article-date 20:54 13-10-2016

Մոտ ապագայում Ղարաբաղյան կարգավորման հարցում լավատեսորեն չենք տրամադրված. Ուշակով

Մոսկվան լավատեսորեն չի տրամադրված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը. հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: «Ես չէի ասի, որ լավատես ենք մոտ ժամանակներում այդ հակամարտության, վեճի կարգավորման հարցում: Բայց կշարունակենք համառ աշխատանքը և՛ Բաքվի, և՛, բնականաբար, Երևանի հետ»,- ասել է Ուշակովը լրագրողներին: Այնուամենայնիվ, նա հրաժարվել է մանրամասներ հայտնել բանակցությունների վերաբերյալ՝ նշելով, որ քննարկման են դրված բազմաթիվ տարբերակներ և առաջարկներ: Պատասխանելով Հայաստանին սպառազինություն մատակարարելու պատճառների վերաբերյալ հարցին՝ Ուշակովը նշել է, որ Ռուսաստանը Հայաստանի դաշնակիցն է և իրավունք ունի մատակարարել այն սպառազինությունը, որի շուրջ պայմանավորվել է գործընկերների հետ: «Իմ կարծիքով՝ այդտեղ ոչ մի անսպասելի բան չկա ոչ մեկի, այդ թվում՝ ադրբեջանցի գործընկերների համար: Ինչպես գիտեք, Ադրբեջանին նույնպես զենք ենք մատակարարվում»,- ասել է նա:

Նմանատիպ նյութեր