211652_close_icon
views-count3507 դիտում article-date 10:13 15-10-2016

Պուտինը մեկնել է Գոա՝ մասնակցելու BRICS-ի գագաթնաժողովին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ Երևանում ՀԱՊԿ խորհրդի նիստին մասնակցելուց հետո մեկնել է Գոա, որտեղ տեղի է ունենալու BRICS-ի գագաթնաժողովը, տեղեկացնում է Ria Nօvosti-ն։ Գագաթնաժողովը տեղի է ունենալու հոկտեմբերի 15-16-ը։ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովի խոսքով՝ Պուտինը հանդիպելու է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ, իսկ հանդիպման ավարտին ստորագրվելու է համատեղ հայտարարություն։ Քննարկման հիմնական թեման կլինի միջուկային էներգետիկայի ոլորտում համագործակցությունը։ Սպասվում է նաև, որ ՌԴ նախագահը Չինաստանի նախագահ Սի Ցզինպինին կհրավիրի Ռուսաստան 2017 թվականին։ Իսկ BRICS-ի գագաթնաժողովում սպասվում է, որ մասնակիցները կստորագրեն Գոայի հռչակագիրը և Գործողությունների պլան, որոնք կորոշեն փոխգործակցության առաջնահերթություններն առաջիկայում։

Նմանատիպ նյութեր