211652_close_icon

Ուկրաինան ձմեռը գազի խնդրի առաջ կկանգնի. Ա. Նովակ

views-count2576 դիտում article-date 15:08 15-10-2016
ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը հայտարարելէ, որ Ուկրաինան բավականաչափ գազի պաշարներ չունի, որպեսզի կարողանա ձմեռն անցկացնել։ Դրա համար անհրաժեշտ է օրական շուրջ 2 մլրդ խմ գազ արտամղել, հաղորդում է Tass-ը։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է ապահովել և գազի տարանցումը, և մատակարարել եվրոպացի սպառողներին գազով, եթե անհրաժեշտ գումարը վճարվի։ Ավելի վաղ Եվրահանձնաժողովի՝ Էներգամիության հարցով փոխնախագահ Մարոշ Շեֆչովիչը և Ա. Նովակը քննարկել էին Ուկրաինայի տարածքով գազի տարանցմանն առնչվող հարցեր։

Նմանատիպ նյութեր