211652_close_icon
views-count104183 դիտում article-date 17:07 16-10-2016

ԲԱՑԱՌԻԿ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. Արցախի պաշտպանության բանակի առյուծ սպան ու արծիվ զինվորը ցանկացած եղանակին անառիկ են պահում առաջնագիծը

Ինչպես Արցախից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ինչքան էլ եղանակը անբարենպաստ լինի, միևնույն է՝ Արցախի պաշտպանության բանակի սպան ու զինվորը անառիկ են պահում առաջնագիծը: Եղանակային այս ցուրտ պայմաններում անգամ սպաներն ու զինվորները, որոնց մի մասը հերոսաբար պայքար են տվել ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ, այսօր էլ նույն տոկունությամբ, նույն դուխով իրար թև ու թիկունք կանգնած՝ պատրաստ են ցանկացած ոտնձգություն եթե հակառակորդը կատարի սահմանի նկատմամբ՝ արժանի հակահարված տան: Ֆոտոլրագրողի հետ զրույցում զինվորներն ասում էին. «Գարուն, ամառ, աշուն, ձմեռ՝ մեզ համար տարբերություն չկա: Սահմանն անառիկ պահել ենք ու այդպես էլ շարունակելու ենք մինչև ծառայության ավարտ, որպեսզի եկող նորակոչիկին պարծենալու բան ունենանք փոխանցելու , որ մեր գործը պատվով ենք կատարել: Ճիշտ է՝ հիմա ցուրտ է, բայց դա էլ չի ընկճում մեզ, իսկ Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրամանով պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ –լեյտենանտ Լևոն Մնացականյանի կարգադրությամբ ու հսկողությամբ լուծվում է մեր զորամասերում ու պոստերում ջեռուցման խնդիրները»: Զինվորներն անկեղծանալով ասում էին նաև. «Կազարմաներն էնքան տաքա, որ կարաս առանց ձմեռային բուշլատի էլ ման գաս: Քնելուց էլ դաժե շոգում ենք: Ուզում ենք մեր ծնողներին ու հարազատներին հայտնենք, որ հավատան մեր խոսքին, որ սննդի ոչ մի պռոբլեմ չունենք, միքիչ սկսել ենք նեղվել ծխախոտից: Աֆիցեռներ էլ կան, մեզ հանգստացնում են ասելով, թե՝ մի ծխեք, վտանգավոր է առողջության համար, իսկ դա մենք էլ շատ լավ ենք հասկանում ու մեզ կարոտն է ծխացնում»: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 128+
128+

Նմանատիպ նյութեր