211652_close_icon
views-count3172 դիտում article-date 13:15 17-10-2016

Տիբեթում հզոր՝ 6.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Ռիխտեսրի սանդղակով 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Տիբեթի հիմալայան շրջանում։ Այդ մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի Երկրբանական ծառայությունը։ Ստորգետնյա ցնցումների ուժգնությունը գրանցվել է տեղի ժամանակով ժամը 15։14-ին։ Էպիկենտրոնը գտնվել է Չամդո քաղաքից 300 կմ դեպի հյուսիս-արևմուտք ընկած հատվածում, հիպոկենտրոնը՝ 25 կմ խորության վրա։ Ներկա պահին ավերածությունների և զոհերի մասին տեղեկություններ չկան։

Նմանատիպ նյութեր