2854 դիտում
22:10 17-10-2016
Էլեկտրոնային աճուրդները՝ պետական գույքի կառավարման օրակարգում
Կառավարության՝ հոկտեմբերի 6-ի նիստում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, ի թիվս այլ հանձնարարականների, անդրադարձել էր նաև պետության կողմից քաղաքացիներին մատուցվող ծառայություններին, վստահեցրել, որ դրանց որակի և արդյունավետության բարելավման խնդիրը գործադիրի համար գերակայություն է, ինչի հետ կապված հանձնարարականներ են տրվել գերատեսչություններին:
Պետական գույքի կառավարման վարչությունում այսօր հրավիրված հերթական խորհրդակցությանը ներկայացվել են կառավարության ղեկավարի հանձնարարականների կատարման ընթացքը, նոր առաջարկություններն ու մոտեցումները:
«Վարչություն դիմող քաղաքացին պետք է իր բարձրացրած հարցերի պատասխանն ու լուծումը հնարավորինս արագ ստանա, իսկ ժամանակակից տեխնոլոգիաները պետք է նպաստեն, որ մարդը կարողանա իր խնդիրների լուծմանը հետամուտ լինել տնից, ընդհուպ մինչև էլեկտրոնային աճուրդների մասնակցելը».
Ա. Սահակյանը հանձնարարել է համապատասխան ստորաբաժանումներին վերանայել մշակված հայեցակարգն ու այն ներկայացնել կառավարություն:
Վերջին տարիներին Վարչության պաշտոնական կայքի միջոցով հաջողությամբ կիրառվում է էլեկտրոնային հետադարձ կապը, ինչը թույլ է տալիս քաղաքացիներին դիմումները ներկայացնել էլեկտրոնային եղանակով և նույնկերպ հետևել դրանց ընթացքին:
Վարչության պետն անդրադարձել է նաև միասնական պահառության վայրում, ավտոմեքենաներից բացի, մնացած օտարվող շարժական գույքը ևս աստիճանաբար կենտրոնացնելու հարցին, այն նպատակով, որ քաղաքացիները տեղում կարողանան ծանոթանալ դրանց վիճակին և ցանկության դեպքում մասնակցել աճուրդներին:
Պետական գույքի կառավարման վարչությունը մի շարք ծառայություններ է մատուցում բնակչությանն ու իրավաբանական անձանց, որոնց շարքում արդիական է նաև հանրակացարանային տարածքների սեփականաշնորհումը: Վերջին տարիներին անհամեմատ արագացված ու հեշտացված այս գործընթացը Վարչության պետի ամենօրյա հսկողության տակ է, ինչի վերաբերյալ այսօր ևս նոր հանձնարարականներ են տրվել: Մասնավորապես, աշխատակիցներին առաջարկվել է մեծացնել նախաձեռնողականությունն ու լրացուցիչ իրազեկումը, որպեսզի հանրակացարաններում ապրող մեր քաղաքացիները շահագրգռված լինեն օր առաջ դիմել և սեփականատեր դառնալ:
«Չպետք է նստեք ու սպասեք, թե երբ սոցիալական լուրջ խնդիրներ ունեցող այդ մարդիկ իրենք կդիմեն ձեզ, որպեսզի նոր զբաղվեք իրենց խնդրով: Պետք է ինքներդ գնաք նրանց մոտ, օգնեք, որ սահմանված կարգով անհրաժեշտ տեղեկանքները և փաստաթղթերը հավաքեն, որոնց թիվը, ճիշտ է, նվազագույնի է հասցվել, սակայն, մարդիկ, այնուամենայնիվ, դժվարությամբ են ձեռք բերում դրանք». ասել է Արման Սահակյանը:
Վարչության պետը հանձնարարել է նաև Մասնավորեցման ծրագրում երկար տարիներ մնացած ընկերությունների առաջխաղացման և փաթեթային եղանակով դրանց սեփականաշնորհման վերաբերյալ առաջարկություններն ամբողջացնել` ՀՀ կառավարությանը ներկայացնելու համար:
[b]ՀՀ ԿԱ պետական գուքի կառավարման վարչութուն[/b]
Նմանատիպ նյութեր
1887 դիտում
11:42 18-12-2019
Նվիրված, խլված, բռնագանձված գույքի աճուրդները չեն կայանալու. «Այլընտրանքային նախագծեր խումբ»
1568 դիտում
20:19 13-11-2014
Արդար են արդյոք ԴԱՀԿ-ի էլեկտրոնային աճուրդները. Սուր անկյուն. տեսանյութ
Այս բաժնից
556 դիտում
13:00 23-12-2024
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է «Ավան» մասնաճյուղը
970 դիտում
10:14 23-12-2024
Գործարկվել է Երևանի հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգի կայքը․ Ավինյան