211652_close_icon

Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

views-count4800 դիտում article-date 12:57 19-10-2016
Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ քննարկել են Սիրիայում ու Իրաքում տեղի ունեցող վերջին իրադարձությունները, հաղորդում է Anadolu գործակալությունը։ Համաձայն Թուրքիայի նախագահի ադմինիստրացիայի աղբյուրի՝ քննարկվել են նաև երկու երկրների երկկողմ հարաբերությունները, մասնավորապես առևտրատնտեսական ու էներգետիկ ոլորտներում զարգացնելու հարցը։ Պուտինը շնորհավորել է Էրդողանին՝ Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ տարվող պայքարի համար, Էրդողանն էլ, իր հերթին, երախտագիտություն է հայտնել Պուտինին՝ Ստամբուլում կայացած Համաշխարհային էներգետիկական համաժողովին մասնակցելու համար։

Նմանատիպ նյութեր