2575 դիտում
13:12 21-10-2016
Ռուսաստանը խոչընդոտում է Դոնբասում ավիավթարի հետաքննության աշխատանքներին. Եվրախորհուրդ
Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը մեղադրել է ռուսական իշխանություններին նրանում, որ վերջիններս փորձում են ամեն կերպ խոչընդոտել Դոնբասում մալազիական MH17 ինքնաթիռի վթարի հետաքննությանը և կոչ արել ԵՄ անդամ պետություններին ներգրավել գործընթացին, հաղորդում է rosbalt.ru-ն։
«Ռուսաստանը շարունակում է իր խանգարիչ գործունեությունը վարել՝ սկսած ԵՄ-ի օդային տիրույթի հատումից, կիբերհարձակումներից, ընկերություններին ապատեղեկատվություն տրամադրելուց, Եվրամիության քաղաքական գործընթացներին միջամտելուց, Բալկաններում հիբրիդային միջոցների կիրառումից ընդհուպ մինչև MH-17 օդանավի վթարի հետաքննությունը»,-ասել է Տուսկը ԵՄ գագաթնաժոովի առաջին օրվա արդյունքների ամփոփումից հետո տված մամուլի ասուլիսում։
Նա ընդգծել է, որ ԵՄ-ի 28 անդամ պետությունների ղեկավարները լիովին պատրաստ են աջակցել ավիավթարի հետաքննությանն ուղղված Նիդեռլանդների կառավարության ջանքերին։
Նմանատիպ նյութեր
1081 դիտում
13:57 27-12-2024
Ադրբեջանը մերժել է Ռուսաստանի և Ղազախստանի` ավիավթարի հետաքննության առաջարկը
877 դիտում
12:55 29-12-2024
ՌԴ ՔԿ ղեկավարն Ադրբեջանի գլխավոր դատախազի հետ քննարկել է Ակտաուում ավիավթարի հետաքննության ընթացքը
Այս բաժնից
1201 դիտում
11:59 29-12-2024
Միխեիլ Կավելաշվիլին պաշտոնապես ստանձնել է Վրաստանի նախագահի պաշտոնը
2380 դիտում
10:40 29-12-2024
Առնվազն 85 զոհ Հարավային Կորեայում ավիավթարի հետևանքով
1240 դիտում
23:35 28-12-2024
Բայդենը խոստովանել է՝ ափսոսում է նախագահական ընտրապայքարից դուրս գալու համար