211652_close_icon

ԱՄՆ-ի հետևից հիմա էլ Եվրամիությունը չշնորհավորեց Ալիևին՝ անկախության 25-ամյակի առթիվ

views-count6134 դիտում article-date 14:56 21-10-2016
Եվրամիությունը շնորհավորել է Ադրբեջանին՝ անկախության 25-ամյակի կապակցությամբ, սակայն շնորհավորական ուղերձ չի հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, ինչը պահանջում է կարգը, հաղորդում է contact.az կայքը։ Հայտարարության մեջ ասված է. «Եվրամիությունը շնորհավորում է Ադրբեջանին ու նրա ժողովրդին՝ անկախության վերականգնման 25-ամյակի կապակցությամբ։ Երկիրը էականորեն զարգացել է այդ ժամանակահատվածում։ Եվրամիությունը կշարունակի համագործակցել Ադրբեջանի հետ՝ աջակցելու համար հզոր ժողովրդավարական ինստիտուտներին, տնտեսական բարգավաճմանը՝ ի շահ բոլոր ադրբեջանցիների»։ Կայքը հիշեցնում է, որ ԱՄՆ-ի կողմից 2 օր առաջ Ադրբեջանին ուղղված շնորհավորական ուղերձում ևս բացակայել է Ալիևին ուղղված շնորհավորանքի տեքստը։ Ավելի վաղ կայքը հայտնել էր, որ ԱՄՆ-ի նախագահի անունից Ադրբեջանի նախագահին ու ժողովրդին երկար տարիների ընթացքում առաջին անգամ շնորհավորանք չի հղվել։

Նմանատիպ նյութեր