211652_close_icon

Փեզեշքիանը գոհունակություն է հայտնել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցման առթիվ

views-count2383 դիտում article-date 16:57 16-03-2025
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը գոհունակություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ համաձայնության գալու կապակցությամբ և շնորհավորել երկու հարևան երկրներին ու ժողովուրդներին այս կարևոր իրադարձության առթիվ:

Այս մասին ասվում է Իրանի նախագահի կայքում հրապարակված հաղորդագրությունում:

«Իրանը միշտ ողջունել է խաղաղության, հաշտեցման և կայունության հաստատումը տարածաշրջանում, հատկապես իր հարևանների միջև՝ երկրների տարածքային ամբողջականության պահպանմամբ»,- ասվում է Փեզեշքիանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հեռախոսազրույցի վերաբերյալ հաղորդագրությունում։

 

Նմանատիպ նյութեր