40706 դիտում
20:00 21-10-2016
Նոր մանրամասներ՝ երեկ ԱԱԾ-ականների մասնակցությամբ տեղի ունեցած խոշոր ավտովթարից. 5 վիրավորներից 3-ը Սերոբյան եղբայրներն են, իսկ 2-ը՝ Նահապետյան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայաստանի քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության 7-րդ կայազորային քննչական բաժնում պարզվել է երեկ՝ հոկտեմբերի 20-ին Լոռու մարզում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով Volkswagen Polo-ի վարորդի և վիրավորների ինքնությունը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ավտոմեքենան վարել է Շիրակի մարզի Մարալիկ գյուղի բնակիչ, 25-ամյա Սամվել Նահապետյանը:
Հիվանդանոց են տեղափոխվել վարորդը և ուղևորներ, Գյումրի քաղաքի բնակիչներ, 24-ամյա Հայկ Սերոբյանը, 26-ամյա Սերյոժա Սերոբյանը, 22-ամյա Տիգրան Սերոբյանը և 23-ամյա Արտյոմ Նահապետյանը:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներից Հայկ, Մերուժան, Տիգրան Սերոբյանները, իսկ վարորդ Ս. Նահապետյանն ու մյուս վիրավոր Ա. Նահապետյանը եղբայրներ են:
Բոլորն էլ ծառայում են ՀՀ ազգային անվտանգության ծառայության N զորամասի N ուղեկալում՝ որպես պայմանագրային զինծառայողներ:
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2016/10/20/98957/]ավելի վաղ [/url]հայտնել էր ֆոտոլրագրողը, հոկտեմբերի 20-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 16:40-ի սահմաններում Volkswagen Polo մակնիշի 34 TQ 334 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Մեծավան-Տաշիր ավտոճանապարհին դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտամիջյան հատվածում:
Վթարի հետևանքով վարորդն ու 3 ուղևորներ քաղաքացիների օգնությամբ դուրս էին բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Տաշիր բժշկական կենտրոն:
Դեպքի վայր էր ժամանել ոստիկանության Տաշիրի բաժնի օպերատիվ խումբը՝ Տաշիրի ոստիկանապետ Արտակ Հովհաննիսյանի գլխավորությամբ:
Ժամանել էին նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատարի տեղակալ Վարդան Նարգիզյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել էր ոստիկանության Տաշիրի բաժին, որտեղից դեպքի վայր էր ժամանել հերթապահ հետաքննիչը:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Ռոբերտ Աբրահամյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 52+
52+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
6610 դիտում
15:05 09-02-2014
Նոր մանրամասներ` երեկ ոստիկանների մասնակցությամբ Վանաձորում տեղի ունեցած խոշոր ավտովթարից