3020 դիտում
19:50 24-10-2016
Վարչապետն ընդունել է METRO AG ընկերության փոխնախագահ Ալեքսեյ Գրիգորևին
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է մանրամեծածախ առևտրով զբաղվող METRO AG ընկերության արտաքին կորպորատիվ քաղաքականության գծով փոխնախագահ, ընկերության մոսկովյան ներկայացուցչության ղեկավար Ալեքսեյ Գրիգորևին:
Վարչապետը կարևորել է METRO AG-ի և հայաստանյան արտահանման ուղղվածություն ունեցող ձեռնարկությունների միջև համագործակցությունը և հետագա զարգացումը: Կարեն Կարապետյանը հույս է հայտնել, որ METRO AG-ն կկարողանա Հայաստանի արտադրողների թվում գտնել վստահելի գործընկերներ՝ երկարաժամկետ փոխգործակցության հեռանկարով: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ առկա է հայկական գյուղմթերքների, վերամշակված արտադրանքի արտահանման ծավալների ընդլայնման հնարավորություններ ոչ միայն եվրասիական, այլ նաև այլ շուկաներ:
Նշելով, որ հետաքրքրված են հայ գործընկերների հետ կապերի զարգացմամբ՝ Ալեքսեյ Գրիգորևն ընդգծել է, որ դրա համար տեսնում է լավ հնարավորություններ: METRO AG-ի փոխնախագահը վստահություն է հայտնել, որ ակտիվ քննարկումների արդյունքում կկարողանան գտնել փոխգործակցության եզրեր:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցերի, այդ թվում՝ Հայաստանում METRO AG ընկերության ներկայացուցչության ստեղծման հնարավորությանը:
Նմանատիպ նյութեր
3273 դիտում
17:45 24-10-2016
ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է METRO AG ընկերության փոխնախագահին
2492 դիտում
15:30 29-02-2016
«Օսկար» մրցանակաբաշխության ամենաոճային տղամարդիկ՝ ըստ Metro-ի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
433 դիտում
10:03 19-10-2024
Այս տարվա առաջին 9 ամսում ավելի քան 16 հազար մարդ է դիմել ՀՀ քաղաքացիության համար
850 դիտում
23:26 18-10-2024
Քաղաքաշինական նորմերի բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել Սյունիքում