211652_close_icon
views-count1845 դիտում article-date 23:26 24-10-2016

Հայաստանին ձեռնտու է հարևան երկրի կայուն տնտեսական աճը. ՀՀ ֆինանսների նախարար

2016 թ. հոկտեմբերի 24-ին ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը ընդունել է ՀՀ–ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջջադին: Նախարարի պարտականությունները ստանձնելուց հետո սա առաջին հանդիպումն էր, որի շրջանակում քննարկվեցին երկու երկրների ֆինանսական համակարգերի արդիականացման, առեւտրաշրջանառության ծավալների ընդլայնման հնարավորությունները: Նախարարը վստահություն հայտնեց, որ հայ-իրանական առեւտրաշրջանառությունը հնարավոր է մեծացնել մեգանախագծերի մշակման եւ իրագործման արդյունքում, ինչը նախկինում հնարավոր չի եղել մեր հարեւան երկրի նկատմամբ կիրառվող տնտեսական սանկցիաների պատճառով.«Մեր հարեւանի վրա տնտեսական սանկցիաները ազդում են նաև մեզ վրա, եւ մենք այս մասին մշտապես ահազանգել ենք մեր եվրոպացի գործընկրներին: Հիմա ունենք նոր իրականություն, ուրախ ենք, որ Իրանը կարգավորում է իր տնտեսական հարաբերությունները այլ երկրների հետ, եւ վստահ եմ, որ համատեղ կարող ենք հասնել ավելի մեծ ցուցանիշների»: Զրուցակիցները համաձայնել են, որ պետք չէ սահմանափակվել ներկա ցուցանիշներով, անհրաժեշտ է ավելի շատ աշխատել եւ լրացնել բացերը՝ վերոնշյալ դաշտը կարգավորելու նպատակով, խթանել երկու երկրների առեւտրաարդյունաբերական պալատների առավել արդյուանվետ աշխատանքը: Մեգանախագծերի շրջանակում նախարար Արամյանը նշեց, որ այժմ գործում է հիմնականում մեկը՝ էներգետիկ պրոեկտը, մինչդեռ կա ընդլայնման հեռանկար այլ ոլորտնրում եւս. օրինակ՝ հյուսիս-հարավ ավտոմայրուղու շինարարությունը կամ սպանդանոցների կառուցումն ու գյուղատնտեսական, արդյունաբերական ենթակառուցվաքծները, որոնք կարելի է զարգացնել պետություն-մասնավոր հատված ներդրումների շնորհիվ:

Նմանատիպ նյութեր