16380 դիտում
19:49 25-10-2016
Ժամը 19.30-ի դրությամբ դժվարանցանելի են Դիլիջանի և Սպիտակի ոլորանները, Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհը
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 25-ի ժամը 19.30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
[color=#CC0000]Դժվարանցանելի են Դիլիջանի և Սպիտակի ոլորանները, Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհը:
Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին, Աշոցք-Ամասիա տարածաշրջանում առկա է մերկասառույց:
Գորիս-Սիսիան, Քաջարան-Մեղրի ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում առկա է մառախուղ:
Սյունիքի մարզի Գորիս քաղաքում, Մեղրիի սար կոչվող հատվածում, Շիրակի մարզի Աշոցք գյուղում, Գյումրի քաղաքում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Լոռու մարզի Վանաձոր, Ստեփանավան, Սպիտակ, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Սևան քաղաքներում և Տավուշի մարզում ձյուն է տեղում:[/color]
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը բաց է թեթև մարդատար ավտոմեքենաների և մինչև 30 նստատեղ ունեցող ավտոբուսների համար, անվաշղթաների կիրառմամբ:
Նմանատիպ նյութեր
46657 դիտում
16:42 13-03-2022
Դժվարանցանելի են Լոռու մարզի Վանաձոր-Ալավերդի, Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհները և Սպիտակի ոլորանները
Այս բաժնից
925 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
946 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»