211652_close_icon
views-count46657 դիտում article-date 16:42 13-03-2022

Դժվարանցանելի են Լոռու մարզի Վանաձոր-Ալավերդի, Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհները և Սպիտակի ոլորանները

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց, Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Վարդենյաց լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ և Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Դժվարանցանելի են Լոռու մարզի Վանաձոր-Ալավերդի, Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհները և Սպիտակի ոլորանները։

Լոռու մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Լոռու, Սյունիքի (բացառությամբ Սիսիան և Մեղրի քաղաքների) մարզերում, Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում, Տավուշի մարզի Բերդ, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Գեղարքունիքի մարզի Սևան, Մարտունի, Շիրակի մարզի Գյումրի, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքներում, Արարատի մարզի Տիգրանաշենի ոլորաններում (բուք) տեղում է ձյուն:

Սյունիքի մարզի Կապան-Գորիս և Կապան-Քաջարան ավտոճանապարհներին մառախուղ է:

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար (ձնահյուսի վտանգի պատճառով): Ռուսական կողմում կա մոտ 274 բեռնատար ավտոմեքենա։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Նմանատիպ նյութեր