211652_close_icon

Էստոնիայում կտեղակայվի բրիտանացի 800 զինծառայող

views-count1590 դիտում article-date 17:46 26-10-2016
Մեծ Բրիտանիան Էստոնիա կուղարկի ծանր զինտեխնիկայով գումարտակ: Այդ մասին հայտնում է The Financial Times-ը՝ վկայակոչելով Միացյալ Թագավորության պաշտպանության նախարար Մայքլ Ֆելոնին: Վերջինս տեղեկացրել է, որ գումարտակի կազմում կլինի 800 զինծառայող, նրանց ենթակայության տակ կլինեն տանկեր, հրետանու մարտական մեքենաներ և անօդաչու թռչող սարքեր: Գումարտակը կտեղակայվի 2017 թվականի գարնանը: Էստոնիայում բրիտանացիները կմիանան ֆրանսիական և դանիական ուժերին: «Այդ ստորաբաժանումը բնույթով պաշտպանական է, բայց այն կլինի ամբողջովին մարտունակ»,- ընդգծել է Մայքլ Ֆելոնը:

Նմանատիպ նյութեր