211652_close_icon
views-count2674 դիտում article-date 19:10 27-10-2016

Հայոց ցեղասպանության մասին պատմող «Տան մյուս կողմը» ֆիլմը կպայքարի Օսկարի համար

Ամերիկաբնակ կինոռեժիսոր Նարե Մկրտչյանի «Տան մյուս կողմը» վավերագրական ֆիլմն ընդգրկվել է «Օսկարի» հավակնորդ ֆիլմերի կարճ ցանկում: Հոկտեմբերի 26-ին Ամերիկյան կինոակադեմիան հրապարակել է «Լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգում ընդգրկված 10 ֆիլմերի ցանկը: Ֆիլմի հերոսուհին՝ թրքուհի Մայան բացահայտում է իր հայկական արմատները: Նրա տատը Եղեռնը վերապրած հայ է: Մայայի մեջ բախվում են Ցեղասպանությունը վերապրածն ու ժխտողը: «Օսկարի» 89-րդ մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2017 թվականի փետրվարի 26-ին, անվանակարգի 5 հավակնորդները հայտնի կդառնան հունվարի 24-ին:

Նմանատիպ նյութեր