211652_close_icon
views-count10584 դիտում article-date 09:30 28-10-2016

ՊԵԿ նորանշանակ նախագահի պատկառելի ունեցվածքը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՊԵԿ նորանշանակ նախագահ Վարդան Հարությունյանը բավական պատկառելի ունեցվածք Է հայտարարագրել։ Այսպես՝ նա պաշտոնապես ունի երկու առանձնատուն, երեք բնակարան և 12 հատ հողամաս, երեք հատ ավտոմեքենա՝«RANGE ROVER 4.4 L V9 2.2»,, «MERCEDES-BENZ S 500 2.3» և «UAZ 469» մակնիշների։ Հարությունյանը հայտարարագրել Է նաև 309 միլիոն 300 հազար դրամ արժողությամբ բաժնեմաս։ Պաշտոնը ստանձնելու պահին՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ ունեցել 471 հազար 931 դոլարի և 2 մլն 659 հազար 657 դոլարի փոխառություններ՝ տոկոսով տրված գումարներ։ ՊԵԿ նոր նախագահն ունի նաև 8 մլն դրամը գերազանցող արժեքով 2 ժամացույց և մեկ կտավ։ Նրա դրամական միջոցները կազմում են 45 մլն 43 հազար դրամ, 54 հազար 105 դոլար և 110 եվրո: «Գազպրոմ Արմենիայի» գլխավոր տնօրենի պաշտոնում նա այս տարվա 9 ամսում ստացել Է 123 միլիոն 80 հազար դրամ աշխատավարձ՝ ամսական 13 միլիոն 675 հազար դրամ։ Այս տարվա ընթացքում ստացել Է նաև 121 հազար 640 դոլարի եկամուտ, որպես փոխառությունների տոկոսավճար»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր