211652_close_icon
views-count99626 դիտում article-date 19:05 28-10-2016

Ոստիկանության 6-րդ գլխավոր վարչության աշխատակիցները Երևանում հայտնաբերել ու ձերբակալել են օրենքով գողի

Այսօր՝ հոկտեմբերի 28-ին, Երևանում Ոստիկանության 6-րդ գլխավոր վարչության աշխատակիցները օպերատիվ տեղեկություններն իրականացնելով՝ Երևանի Գրիգոր Լուսավորիչ փողոցում հայտնաբերել են 41-ամյա Մերաբ Կալաշովին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հանցավոր աշխարհում համարվում է «օրենքով գող»: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա անցյալ տարվա հուլիսից հետախուզվում էր Ֆրանսիայի Հանրապետության իրավապահ մարմիների կողմից՝ կազմակերպված հանցավոր խմբի կողմից հափշտակություն և փողերի լվացում կատարելու մեջ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ օրենքով գող Մ. Կալաշովը տեղափոխել է Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր՝ մեկուսարան: Ձերբակալության մասին տեղեկությունը փոխանցվել է նաև Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրո: [color=#CC0000]Ծանուցում. [/color]Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր