211652_close_icon
views-count4339 դիտում article-date 12:48 22-07-2014

Կիևում վրացի «օրենքով գողի» են ձերբակալել

Կիևում Ուկրաինայի՝ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության աշխատակիցները ձերբակալել են վրացի քրեական «հեղինակություն» Ռամազ Ցիկորիձեին, ով մի քանի անգամ արդեն ազատազրկման է դատապարտվել Ռուսաստանում և Վրաստանում: Այս մասին հայտնել է Ուկրաինայի ՆԳՆ-ն: Ցիկորիձեն, ով քրեական շրջանակներում առավել հայտնի է «Ռամազ Քութաիսկի» մականվամբ, մե անգամ չէ, որ արտաքսվել է Ուկրաինայից: Այդ երկրի ՆԳՆ-ի տվյալներով՝ վերջինս յուրաքանչյուր արտաքսումից հետո վերադարձել է Ուկրաինա: Ցիկորիձեն ղեկավարում էր հանցավոր խմբեր, որոնք զբաղվում են բնակարանային և ավտոմեքենաների մեծամասշտաբ թալանով: Նրան հերթական անգամ կարտաքսեն Ուկրաինայից:

Նմանատիպ նյութեր