Ըստ գիտնականների՝ աշխարհում առաջին միջուկային պատերազմը կարող է սկսվել ջրի պակասի պատճառով
Մեր մոլորակի վրա առաջին միջուկային հակամարտությունը կարող է առաջանալ Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջև, իսկ Պակիստանի ու Հնդկաստանի միջև՝ կրկին ջրի պատճառով Ինդոստան թերակղզու և Հինդ գետի հարցերով մեծացող լարվածության պատճառով, պնդում են ՄԱԿ-ի համալսարանի գիտնականները։
«Հինդ գետի ջրվազանը ժամացույցի ռումբի է նման, որը կարող է ամեն պահի պայթել՝ մեծացնելով ջրային ռեսուրսների պակասը և հանգեցնելով կլիմայի անուղղելի փոփոխությունների։ Այլ կոնֆլիկտներ ևս կան՝ կապված ջրին հասանելիություն ունենալու հետ և այսօր մենք վերլուծում ենք դրանք, որպեսզի Երկիր մոլորակը կարողանա ջրային ռեսուրսների խաղաղ ու կայուն օգտագործման ուղու վրա կանգնել»,-կանադական Համիլթոն քաղաքում տեղի ունեցած ՄԱԿ-ի Ջրային ռեսուրսների, շրջակա միջավայրի ու առողջության ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Սմախտինը։
Իսկ ավելի վաղ գիտնականները պարզել էին, որ Հնդկաստանի ստորգետնյա ջրերի կեսից ավելին թունավոր նյութեր է պարունակում, ինչը բնակչությունը չի կարող օգտագործել։