15073 դիտում
15:25 01-11-2016
Բացահայտվել է «օրենքով գող» Ռովշան Լենքորանսկու սպանությունը
Ռուս իրավապահները պարզել են, որ «քրեական հեղինակություն» Ռովան Լենքորանսկուց վրեժ են լուծել 2016 թվականի գարնանը Մոսկվայում մեկ այլ «քրեական հեղինակություն» Ջաբուլաթ Շամիլ-օղլու սպանության համար։
Rosbalt գործակալությանը իրազեկ աղբյուրը պատմել է, որ քանի որ Ստամբուլում Լենքորանսկու սպանությունը ազդել է նաև Ռուսաստանի քրեական շրջանակներում ուժերի «հավասարակշռության» վրա, ՌԴ իրավապահները նույնպես սկսել են եհտաքննություն անցկացնել։
Այսպես, Ջամբուլաթ Շամիլ-օղլու սպանության գործով հետաքննության ընթացքում հաստատվել է, որ նրան սպանելու համար վարձել են 2 քիլլերների, ովքեր «աշխատում են» մեկ այլ քրեական հեղինակություն Ջանիևի «թիմի» համար։ Պարզվել է նաև, որ Ջամբուլաթ Շամիլ-օղլու հաշվեհարդարի պատվերն անձամբ տվել է Լենքորանսկին։
Այս տարվա օգոստոսի 18-ի գիշերը Ջանիևը Ստամբուլի հյուրանոցներից մեկի ռեստորաններից մեկում հանդիպել էր իր թիմի անդամների հետ, որից հետո հյուրանոցից դուրս գալու ժամանակ նրա ավտոմեքենայի վրա հրազենային կրակ էին բացել։ Ստացած վնասվածքներից մահացել էր Լենքորանսկին ու նրա վարորդը, ով նաև նրա դասընկերն էր եղել։
Նմանատիպ նյութեր
41334 դիտում
14:08 10-12-2016
Ո՞վ է պատվիրել ադրբեջանցի «օրենքով գող», «բանջարեղենի արքա» Ռովշան Լենքորանսկու սպանությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
37550 դիտում
15:20 27-10-2016
«Օրենքով գողերի» միջև հակամարտություն է հասունանում Ռովշան Լենքորանսկու թողած ժառանգության շուրջ
Այս բաժնից
442 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը
463 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1072 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN