211652_close_icon
views-count37553 դիտում article-date 15:20 27-10-2016

«Օրենքով գողերի» միջև հակամարտություն է հասունանում Ռովշան Լենքորանսկու թողած ժառանգության շուրջ

«Օրենքով գողերի» միջև կոնֆլիկտ է հասունանում քրեական աշխարհի «գեներալ» Ռովշան Լենքորանսկու (իրական անունը՝ Ռովշան Ջանիև) մահից հետո նրա թողած ժառանգությունը բաժանելու շուրջ։ Այդ մասին Rosbalt գործակալությանը հայտնել է իրավապահ մարմինների իրազեկ աղբյուրը։ Խոսքը,մասնավերապես, գնում է նրան պատկանող կանաչեղենի, մրգի ու բանջարեղենի մեծ շուկայի մասին, որը հասել է Մերաբ Սուխումսկիին, ինչպես նաև Թուրքիայում, որտեղ վերջին տարիներին ապրել է Լենքորանսկին, ունեցած ահռելի ունեցվածքի մասին։ Դրանք խոշոր ընկերություններ են, հյուրանոցներ, թմրանյութերի առաքման «կետեր», շուկաներ և այլն։ Վերջին ժամանակներում Լենքորանսկու մտերիմների թվին էին ավելացել մի կողմից՝ «քրեական հեղինակություն» Հուսեին Ահմադովը (մականունը՝ Կույր), իսկ մյուս կողմից՝ Մերան Սուխումսկիի «թիմը», որոնց մեջ են հայտնի դեմքեր Թեմուր Նեմսուցվերիձեն (մականունը՝ Ցրիլա), Ռոինա Ուգլավուն (Մատևիչ), Դաթո Չուրաձեն։ Երկու կողմերի միջև շուտով իսկական պայքար է սկսվելու, որի ընթացքում ամեն մեկը փորձելու է տիրանալ Լենքորանսկու ունեցվածքի գոնե մի մասին։ «Առայժմ ուղիղ կոնֆլիկտ չկա Հուսեին Ահմադովի և Մերաբի կլանի անդամների միջև, սակայն ամեն ինչ տանում է դրան։ Ռովշանի ունեցվածքը խաղաղ ճանապարհով չի ստացվում բաժանել»,-պարզաբանել է աղբյուրը։

Նմանատիպ նյութեր