211652_close_icon
views-count6892 դիտում article-date 14:29 01-11-2016

ՀՀ վարչապետի հանձնարարականը կատարված է. նախկին տպարանի շենքը պայթեցրած ընկերությունը կտուգանվի 1 մլն դրամով

ՀՀ վարչապետ Կ. Կարապետյանի հանձնարարականի համաձայն` այսօր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն անցկացրել է Երևանի Հանրապետության 65 շենքի Բ մասնաճյուղում (նախկին առաջին տպարան) պայթեցման աշխատանքների թեմայով խորհրդակցություն, որին մասնակցում էին խնդրին առնչվող ՀՀ ԱԻՆ ստորաբաժանումների ղեկավարները: Ինչպես հայտնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից, ՀՀ ԱԻ նախարարը հանձնարարել է անցկացնել ծառայողական քննություն և տույժի ենթարկել ՓԾ ղեկավար կազմի պատասխանատուներին: ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը և լիցենզավորման հանձնաժողովը, ԱԻ նախարարի հանձնարարությամբ ուսումնասիրելով Երևանի Հանրապետության 65 շենքի Բ մասնաճյուղում (նախկին առաջին տպարան) իրականացված պայթեցման աշխատանքների արդյունքներն ու հետևանքները, օրենքով սահմանված կարգով 2 ամիս ժամկետով կկասեցնի և 1 մլն դրամի չափով տուգանքի կենթարկի պայթեցման աշխատանքներ իրականացրած «ՆՈՐՏԵԽ ՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը: Ա. Երիցյանի մեկ այլ հանձնարարությամբ` կվերանայվեն պայթեցման ոլորտին առնչվող օրենքները և կմշակվեն առաջարկություններ` խստացնելու ընկերություններին լիցենզիաներ տրամադրելու կարգը, առավել հստակ սահմանելու պատասխանատվության ոլորտները և հսկողությունը նման գործընթացների նկատմամբ: Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2016/10/27/99567/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հոկտեմբերի 27-ին Երևանում պայթեցման եղանակով քանդվելու էր Հանրապետություն փողոցի 65 հասցեում գտնվող ԽՍՀՄ տարիներին կառուցված թիվ 1 տպարանի 2-րդ մասնաշենքը։ Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ ժամը 16։00-17։30-ն ընկած ժամանակահատվածում Երևանի Ճանապարհային ոստիկանությունը նշված հատվածում դադարեցնելու է տրանսպորտային միջոցների շահագործումը, ինչպես նաև քաղաքացիների տեղաշարժը՝ ելնելով անվտանգության շահերից։ Իսկ ավելի ուշ հայտնել էր, որ պայթեցումը տեղի է ունեցել: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր