2891 դիտում
12:18 20-03-2018
Առանց թույլտվության հրավառություն կազմակերպողը կտուգանվի 1-2 մլն դրամով
Այսուհետ ՀՀ տարածքում հրավառությունների իրականացման գործընթացը կարգավորվելու է. համապատասխան օրինագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ ԱԺ-ում այսօր՝ մարտի 20-ին, ներկայացրել է Երեևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը:
Նրա խոսքով, «Ելք» խմբակցությունը գրավոր առաջարկ է արել, որի համաձայն նախագծում արվել է փոփոխություն:
Մասնավորապես, ավելացվել է հետևյալ դրույթը. «Տեխնիկական և հատուկ նշանակության հրավառություների համար նախատեսված հրագործական նյութերի արտադրանքի և այլ պայթուցիկ սարքերի վաճառքը թույլատրվում է բացառապես համայնքի ղեկավարի կողմից տեխնիկական և հատուկ նշանակության հրավառություն իրականացնելու թույլտվություևն ստացած կազմակերպություններին կամ անհատ ձեռնարկատերերին:
Հետևաբար, ամբողջ վերահսկողական գործառույթը փակելու համար առաջարկվել է փոփոխություն կատարել վարչական իրավախախտումների մասին օրենքով, որով սահմանվում է, որ առանց համայնքի ղեկավարի թույլտվության նման նյութեր վաճառողը, կազմակերպողը ենթարկվում է տուգանքի առաջին անգամ 250 հազար դրամ, երկրորդ անգամ 300 հազար դրամ»,-ասաց Կ. Արեյանը:
«Ելք» խմբակցությունն առաջարկել է նաև, որ տուգանքը սահմանվի միայն դատարանի վճռով, սակայն այս առաջարկը չի ընդունվել:
Նմանատիպ նյութեր
4917 դիտում
13:27 09-02-2018
Առանց թույլտվության հրավառություն կազմակերպողը կտուգանվի 1-2 մլն դրամով. օրինագիծն ընդունվեց 1-ին ընթերցմամբ
7682 դիտում
14:35 11-01-2018
Առանց թույլտվության հրավառություն իրականացնողները վարչական պատասխանատվության կենթարկվեն
6889 դիտում
14:29 01-11-2016
ՀՀ վարչապետի հանձնարարականը կատարված է. նախկին տպարանի շենքը պայթեցրած ընկերությունը կտուգանվի 1 մլն դրամով
Այս բաժնից
1015 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
994 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
925 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր