211652_close_icon
views-count4917 դիտում article-date 13:27 09-02-2018

Առանց թույլտվության հրավառություն կազմակերպողը կտուգանվի 1-2 մլն դրամով. օրինագիծն ընդունվեց 1-ին ընթերցմամբ

ՀՀ ԱԺ-ն 97 կողմ, 1 դեմ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունեց «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որը վերաբերում է հրավառությունների ոլորտի կարգավորմանը: Նախքան քվեարկությունը «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ոլորտը կարգավորելու կարիք ունի, ու թեև վերապահումներ ունեն օրենքի նախագծի վերաբերյալ, բայց կողմ են քվեարկելու: Նույն խմբակցությունից Արտակ Զեյնալյանը նշեց, որ ճիշտ կլինի առանց թույլտվության հրավառություն կազմակերպողին 1-2 մլն դրամի տուգանքը սահմանի ոչ թե վարչական մարմինը, այլ վարչական դատարանը, որովհետև նման տուգանքը տրամաբանորեն քրեական պատիժ է:

Նմանատիպ նյութեր