ԻՊ-ը Սիրիայի հյուսիսում 5 բնակավայր է զավթել
«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գրոհայիններին հաջողվել է Սիրիայի հյուսիսում կրկին վերահսկողություն սահմանել 5 բնակավայրերի նկատմամբ, որոնք ավելի վաղ գտնվում էին Սիրիայի ազատ բանակի վերահսկողության ներքո։
Այդ մասին, ինչպես հաղորդում է Ria Novosti-ն, հայտարարել է Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբը։
Հայտարարության մեջ ասվում է. «ԻՊ-ի գրոհայինները, օգտվելով եղանակային վատ պայմաններից, լայնամաստաբ գրոհ են ձեռնարկել Աքթարին շրջանի հյուսիսային մասում։ Արդյունքում ընդդիմադիր ուժերը կորցրել են վերահսկողությունը Աք Բուրհան, Վաշ Բարուզահ, Ալ Ղարզ, Թլաթինահ և Ջաբալ Հիրբաթ ալ Քանիսախ բնակավայրերի նկատմամբ։ Կան զոհեր և վիրավորներ»։