Աֆղանստանում թալիբները բնակավայր են զավթել
«Թալիբան» շարժման զինյալները զավթել են Աֆղանստանի Խանաբադ շրջանը, որը գտնվում է Կունդուզ նահանգում, տեղեկացնում է The Washington Post պարբերականը։
Թերթի տվյալներով՝ երկրի զինված ուժերը պատրաստվում են հակագրոհով ետ վերցնել զավթված շրջանը։
Ավելի վաղ ահաբեկչական պաթյուն էր որոտացել երկրի շրջաններից մեկում։ Պայթուցիկ սարք էր գործի դրվել զինվորականների տեղափոխող ավտոմեքենայում։
Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել էր «Թալիբան» շարժումը։