1988 դիտում
16:41 04-11-2016
Իրաքյան բանակը ճնշել է Շերգաթ քաղաքի վրա ահաբեկիչների հարձակումը
Իրաքի անվտանգության ուժերը ճնշել են «Իսլմական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհը երկրի Սալահ-էդ-Դին նահանգի Շերգաթ քաղաքի վրա։ Այդ մասին հայտնել է Շերգաթի ղեկավար Ալի Ադ-Դաուդաղը, փոխանցում է Ria Novosti-ն։
Ավելի վաղ հաղորդվել էր այն մասին, որ ահաբեկիչները հարձակվել են Շերգաթի վրա արևելյան մասից և զավթել մզկիթը և մի քանի բնակելի տներ։ Անվտանգության ուժերը քաղաքում պարետային ժամ են սահմանել և լրացուցիչ ուժեր ուղարկել։ Գրոհի ժամանակ զոհվել է 7 զինվոր։
Հարձակվող ահաբեկիչների թիվը եղել է ավելի քան 30։ Նրանք թաքնվել են մզկիթում, ինչից հետո հարձակվել անվտանգության ուժերի շտաբի վրա, սակայն ոստիկանությունը և Շերգաթի 51-րդ բանակային բրիգադը կարողացել է ճնշել հարձակումը՝ սպանելով մոտ 15 ահաբեկչի, մյուսներին հաջողվել է փախչել։ Այժմ ուժայինները «սանրում են» քաղաքի փողոցներն ու վայրերը, որտեղ թաքնվել էին ահաբեկիչները։
Նշենք, որ Շերգաթը ԻՊ-ից ազատագրվել է սեպտեմբերի վերջին։ Այն գտնվում է Մոսուլից մոտ 100 կմ հեռավորության վրա։
Նմանատիպ նյութեր
1093 դիտում
19:23 17-01-2024
Իրանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Իրաքյան Քրդստանի վրա հարձակումը հարձակում չէր Իրաքի վրա
4546 դիտում
15:52 05-08-2017
Սիրիական բանակը կասեցրել է «ԻՊ»-ի հարձակումը Դեյր-Ազ-Զոր քաղաքի վրա
3063 դիտում
22:24 14-09-2016
Ռուսական օդուժը կանխել է ահաբեկիչների հարձակումը սիրիական Պալմիրայի վրա
Այս բաժնից
844 դիտում
16:29 31-01-2025
Վաշինգտոնում կործանված ուղղաթիռի ղեկին փորձառու կին օդաչու է եղել
826 դիտում
10:37 31-01-2025
Պոտոմակ գետից դուրս են բերվել Վաշինգտոնում կործանված ինքնաթիռի «սև արկղերը». ABC
925 դիտում
23:57 30-01-2025
Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայերը պետք է ազատ արձակվեն. Կանադայի ԱԳ նախարար