211652_close_icon
views-count1208 դիտում article-date 15:00 04-11-2016

Արմեն Մուրադյանը միաձայն ընտրվել է Բժշկական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար. tert.am

Երևանի պետական բժշկական համալսարանում այսօր տեղի ունեցավ ԵՊԲՀ խորհրդի նիստը, որի ընթացքում, ինչպես և կանխատեսվում էր, Առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանը միաձայն ընտրվեց բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար: Այս մասին [url=http://www.tert.am/am/news/2016/11/04/Armen-Muradyan/2182921]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց ՀՀ սփյուռքի նախարար, ԵՊԲՀ հոգեբարձուների խորհրդի անդամ Հրանուշ Հակոբյանը։ Նախքան այդ ԵՊԲՀ հոգաբարձուների խորհուրդը միաձայն ընդունեց բուհի նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանի` ռեկտորի պաշտոնից ազատվելու մասին դիմումը: Հիշեցնենք, որ ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահը ԿԳ նախկին նախարար Արմեն Աշոտյանն է։ Խորհրդի կազմում է նաև Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Մանրամասները՝ սկզբնաղբյուր [url=http://www.tert.am/am/news/2016/11/04/Armen-Muradyan/2182921]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր