211652_close_icon
views-count2150 դիտում article-date 17:15 04-11-2016

Եվրոպայի 20-ից ավելի քաղաքներում քրդերը բողոքի ցույցեր են կազմակերպել

Թուրքիայում ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության երկու ղեկավարների և 11 պատգամավորների ձերբակալությունից հետո Եվրոպայում գործող բազմաթիվ քրդական կազմակերպություններ բողոքի ցույցեր են կազմակերպել Գերմանիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Ավստրիայի 20 քաղաքներում, գրում է anfturkce.net կայքը: Հիշեցնենք, որ այսօր Դիարբեքիրում և Անկարայում ձերբակալվել են Ժողովրդադեմոկրատական կուսակցության 13 անդամներ, այդ թվում` կուսակցության համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշն ու Ֆիգեն Յուքսեքդաղը:

Նմանատիպ նյութեր