2626 դիտում
17:39 04-11-2016
Թուրքիայում հայազգի պատգամավորը պահանջել է պաշտպանության տակ առնել հայկական և ասորական գերեզմանատները
Թուրքիայի Ժողովրդահանրապետական կուսակցության անդամ, խորհրդարանի հայազգի պատգամավոր Սելինա Դողանը պահանջել է պետական պաշտպանության տակ առնել կրոնական փոքրամասնությունների գերեզմանատները, գրում է թուրքական demokrathaber կայքը:
«Մի համայնքի, մի ազգի, մի կրոնական խմբի պատկանող գերեզմանատան վրա հարձակվելը նշանակում է հարձակվել միասին ապրելու իրավունքի վրա»,- հայտարարել է Սելինա Դողանը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Թուրքիայի Անկարայի նահանգի Սինջանի շրջանի փոքրիկ ավաններից մեկում` Սթանոզում, գանձագողերի կողմից հայկական հին գերեզմանատուն էր պղծվել: Հայտնի է, որ գերեզմանատան տարածքը պատկանում է «Սուրբ Փրկիչ և Քառսուն մանուկ» հիմնադրամին: Կան փաստեր, որոնց համաձայն որոշ գերեզմանաքարեր հեռացվել են տարածքից հենց շրջկենտրոնի ղեկավարության անմիջական միջամտությամբ։
Սելինա Դողանը մատնանշել է, որ Անկարայի Սթանոզ ավանում գտնվող հայկական գերեզմանատան վրա իրականացված հարձակումից հետո նմանատիպ հարձակում է իրականացվել նաև Ադըյամանի ասորական Մոր Պետրուս-Մոր Պաուլուս եկեղեցու տարածքում գտնվող գերեզմանատան վրա:
Նմանատիպ նյութեր
3780 դիտում
11:57 01-04-2020
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ասորական համայնքին՝ ասորական Նոր տարվա առթիվ
752 դիտում
21:07 01-04-2020
Մարդու իրավունքների պաշտպանը շնորհավորել է ասորական համայնքի ներկայացուցիչներին ասորական Նոր տարվա առթիվ
1859 դիտում
14:02 22-11-2018
Ոռոգման ոլորտում վակխանալիա է տիրում, պետք է այս պահից հսկողության տակ առնել ողջ համակարգը. Նիկոլ Փաշինյան
Այս բաժնից
823 դիտում
10:12 19-01-2025
Զանգվածային անկարգություններ ադրբեջանական Իմիշլիում
892 դիտում
22:54 18-01-2025
Թրամփը մտադիր է կրիպտոարժույթը ազգային առաջնահերթություն սահմանել․ Bloomberg