211652_close_icon
views-count3076 դիտում article-date 09:27 05-11-2016

Արծվիկ Մինասյանը չեղարկել է իր նախորդի սահմանած տույժը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը չեղարկել է իր նախորդի, կուսակցի՝ Արամայիս Գրիգորյանի պաշտոնավարման օրոք կայացված 610 մլն դրամի չափով վարչական տույժ կիրառելու որոշումը։ Այսպես՝ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից օգոստոսի 5-ին «Հայր և որդի Բունիաթյաններ» ընկերության նկատմամբ կայացվել է շրջակա միջավայրին հասցված վնասի հատուցման որոշում, ինչին ընկերության հիմնադիրը հավաձայն չի եղել։ «Ժողովուրդ»–ի հետ զրույցում հիմնադիր Արմեն Բունիաթյանը հայտնեց, որ եթե չվիճարկեր և վճարեր սահմանված տույժը, ընկերությունը ուղղակի կսնանկանար։ Թե ինչու է Արամայիս Գրիգորյանն արհեստական խոչընդոտներ ստեղծել գործարարի համար, հուսանք՝ մի օր կիմանանք»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր