211652_close_icon

Եվրամիությունը կարող է պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ

views-count5274 դիտում article-date 12:33 07-11-2016
Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար Ժան Ասսելբորնը չի բացառել Եվրամիության կողմից Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների սահմանումը՝ կապված այդ երկրի ընդդիմադիր լրագրողների ու քաղաքացիների դեմ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդղանի վարած քաղաքականության հետ, հաղորդում է Ria Novosti-ն։ Ասսելբորնը նշել է, որ Թուրքիայի արտահանման 50 տոկոսը գնում է ԵՄ երկրներ, Թուրքիայում ներդրումների 60 տոկոսն էլ Եվրամիությունից է կատարվում։ «Դա ճնշում գործադրելու անսահմանափակ միջոց է և ներկա պահին մենք չենք հրաժարվի այն կիրառելուց»,-ասել է նա Deutschlandfunk ռադիոկայանին տված հարցազրույցում։ Ասսելբորնը նաև խիստ քննադատության է արժանացրել Թուրքիայում լարված իրավիճակի սուր զարգացումը։ Նրա խոսքով՝ Էրդողանը իր քաղաքականության մեջ իրավունքի գերակայություն է տեսնում, ինչը ցանկալի չէ և անընդունելի է ԵՄ-ի համար. «Դա ղեկավարություն է՝ բռնակապետությամբ»։ Հիշեցնենք, որ օրեր առաջ քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության պատգամավորների ձերբակալությունները առաջացրին ԵՄ-ի վրդովմունքը։ Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը հայտարարեց, որ Անկարայի գործողությունները հարցականի տակ են դնում ԵՄ-ի ու Թուրքիայի միջև կայուն հարաբերությունների պահպանումը։

Նմանատիպ նյութեր