Մերկասառույցի պատճառով կին վարորդը ընտանիքով ենթարկվում է ավտովթարի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՌԴ Տվեր քաղաք տանող ավտոճանապարհին մերկասառույցի պայմաններում բեռնատարի վարորդը կորցնելով ղեկի կառավարումը՝ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հանդիպակաց գոտում բախվել ընթացող կին վարորդի Hyundai Santa Fe ամենագնացին:
Բախման հետևանքով Hyundai Santa Fe-ի կին վարորդը ստացած վնասվածքներից տեղում մահացել է: Մեքենայում գտնվող նրա 47-ամյա ամուսինը, 6,10 և 11 տարեկան տղաները՝ մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են:
Ներկայացնում ենք տեսանյութը: