6103 դիտում
22:12 08-11-2016
Ռուսաստանում զրոյական կիլոմետրի նշանը գտնվում է Մոսկվայի կենտրոնում` Կարմիր և Մանեժի հրապարակների հատման տեղում
Աշխարհի շատ երկրներում զրոյական կիլոմետրը նշվում է հատուկ նշանով մայրաքաղաքի կենտրոնում կամ այլ քաղաքներում այն դեպքում, եթե ճանապարհը չի անցնում մայրաքաղաքով: Զրոյական կիլոմետրը ընդգծվում է ցուցանակով կամ գետնին պատկերված նշանով, երբեմն նաև արձանով, պատմական կարևորություն ներկայացնող պատմամշակութային վայրով` պալատ, աշտարակ, կամուրջ կամ հասարակ բնակելի տուն:
Զրոյական կիլոմետրը հաճախ նշվում է քաղաքային գլխավոր փոստային բաժանմունքում: Որոշ երկրներում զրոյական կիլոմետրը կոչվում է «զրոյական կետ»:
Ռուսաստանում զրոյական կիլոմետրի նշանը գտնվում է Մոսկվայի կենտրոնում` Կարմիր և Մանեժի հրապարակների հատման տեղում: Այն կոչվում է «ռուսական ճանապարհների զրոյական կիլոմետր»: Տեղադրվել է 1995 թվականին ճարտարապետ Ռուկավիշնիկովի կողմից: Սկզբում նախատեսվում էր նշանը տեղադրել Կարմիր հրապարակի կենտրոնում` Լենինի դամբարանը և պետական հանրախանութը կապող գծի վրա։
Դեռևս 1714 թվականից Ռուսաստանի ճանապարհների զրոյական կետ էր համարվում Սանկտ Պետերբուրգում փոստի գլխավոր շենքը, որտեղ տեղադրված է զրոյական վերստերը մատնանշող մարմարե հուշասյուն: Վերստերի նշանների մինչև օրս կարելի է հանդիպել Պետերգոֆում և Պետերբուրգի Կիևյան մայրուղում:
Նմանատիպ նյութեր
1318 դիտում
16:52 29-01-2014
Ամփոփվել են մայրաքաղաքի 5 հրապարակների վերակառուցման հայեցակարգային նախագծերի մրցույթի արդյունքները
3556 դիտում
22:29 23-05-2019
«Ապրիլյան պատերազմի հետաքննությունը շոու չէ, հրապարակների, ելույթի բան չէ». Գեղամ Մանուկյան. Aravot.am
Այս բաժնից
478 դիտում
14:50 19-10-2024
ԳՇ պետի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՆԱՏՕ-ի ՕԿՀ տարեկան համաժողովին
775 դիտում
13:39 19-10-2024
Պուտինը չի մեկնի Բաքու՝ մասնակցելու COP29-ին
508 դիտում
13:02 19-10-2024
Ֆրանսիայի արտգործնախարարը ժամանել է Կիև