113315 դիտում
09:30 08-11-2016
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ երեկ Երևանում 6 ավտոմեքենաների բախումից. պարզվել են վարորդների և վիրավորի ինքնությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ, որը տրամադրել է [url=https://web.facebook.com/Security-Dream-Co-LTD-260488774022240/?fref=ts]Security Dream[/url] ընկերությունը, որով երևում է՝ ինչպես է երեկ՝ նոյեմբերի 7-ին, Երևանում՝ Արամ Խաչատրյան-Վաղարշյան փողոցներում տեղի ունեցել ավտովթարը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի փաստով նյութեր են նախապատրաստվում Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արմեն Ճանճապանյանի կողմից։
Պարզվել է նաև, որ Mercedes մակնիշի 27 ՏՕ 120 համարանիշի ավտոմեքենան վարել է Երևան քաղաքի Դավիթաշեն 4-րդ փողոցի բնակիչ, 34-ամյա Էդգար Մխիթարյանը։ BMW X5 մակնիշի 70 DQ 101 համարանիշի ավտոմեքենան վարել է Երևան քաղաքի Դավիթաշեն 4-րդ թաղամասի բնակիչ, 29-ամյա Արամ Սամսոնյանը։ Opel մակնիշի 34 RM 938 համարանիշի ավտոմեքենան վարել է Կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակիչ, 33-ամյա Սամվել Մխիթարյանը։ Nissan մակնիշի 03 ԼՏ 833 համարանիշի ավտոմեքենան վարել է Երևան քաղաքի Դավիթաշեն 4-րդ թաղամասի բնակիչ, 51-ամյա Հարություն Ավետիսյանը։ Opel մակնիշի 34 DA 760 համարանիշի ավտոմեքենան վարել է Երևան քաղաքի Գայի պողոտայի բնակիչ, 61-ամյա Արտուշ Վարդանյանը և Opel մակնիշի 35 ՍT 503 համարանիշի ավտոմեքենան վարել է Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Չարենց թաղամասի բնակիչ, 41-ամյա Արսեն Մարտիրոսյանը։
Հիվանդանոց տեղափոխված Mercedes-ի վարորդ Է. Մխիթարյանն աշխատում է «Բիզնես-Սթայլ» տպարանում՝ որպես դիզայներ, վարորդներից Ս. Մխիթարյանն աշխատում է ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ոստիկանության Նաիրիի բաժնում՝ որպես համայնքային ոստիկան, Ա. Մարտիրոսյանը աշխատում է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում՝ որպես կապի մասնագետ։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2016/11/07/100502/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, երեկ՝ նոյեմբերի 7-ին, շղթայական ավտովթար էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։30-ի սահմաններում Արամ Խաչատրյան-Վաղարշյան փողոցների խաչմերուկում բախվել էին Opel Vեctra մակնիշի մակնիշի 34 RM 938 համարանիշի, Mercedes մակնիշի 27 ՏՕ 120 համարանիշի, Opel Vectra մակնիշի 35 ՍT 503 համարանիշի, Nissan մակնիշի 03 ԼՏ 833 համարանիշի, BMW X5 մակնիշի 70 DQ 001 համարանիշի, Opel Astra մակնիշի 34 DA 760 համարանիշի ավտոմեքենաները։
Բախման հետևանքով Mercedes-ը կողաշրջվել էր։ 1 հոգի, ով վիրավոր էր, գետնին էր և նրան օգնություն էին ցուցաբերել քաղաքացիները, ովքեր արդարացիորեն բարձրաձայնում էին, որ 15 րոպե է, շտապօգնության բրիգադը չի ժամանում, ովքեր ուշացումով ժամանեցին և վիրավորին պատգարակով տեղափոխեցին «Արմենիա» բժշկական կենտրոն։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Բացառիկ տեսանյութը[url=https://web.facebook.com/Security-Dream-Co-LTD-260488774022240/?fref=ts]՝ Security Dream[/url]-ի։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 88+
88+