6446 դիտում
09:22 08-11-2016
Կարեն Կարապետյանը շարունակում է ապրել իր տանը. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, վարչապետ Կարեն Կարապետյանը պաշտոնը ստանձնելուց հետո դեռ չի տեղափոխվել վարչապետի համար նախատեսված կառավարական առանձնատուն և շարունակում է բնակվել Մոնումենտում գտնվող իր առանձնատանը:
ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներից ՀՀ նախագահը, ԱԺ նախագահը, վարչապետը, ինչպես նաև պաշտպանության նախարարը, Սահմանադրական դատարանի նախագահը, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը կարող են ապրել այդ առանձնատներում: Սակայն այս պաշտոնյաներից ոչ բոլորն են այնտեղ ապրում:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն, օրինակ, իր տնից չի տեղափոխվել: Նույն կերպ ՀՀ ոչ բոլոր վարչապետներ են կառավարական առանձնատուն տեղափոխվում: Օրինակ, Տիգրան Սարգսյանն այնտեղ էր ապրում, մինչդեռ Հովիկ Աբրահամյանն իր վարչապետության 2,5 տարիներին ապրում էր Ազատության պողոտայում գտնվող իր շքեղ առանձնատանը: Երեկ մեզ չհաջողվեց կառավարությունից պարզել՝ ի վերջո Կարեն Կարապետյանը կտեղափոխվի՞ այդ առանձնատուն, թե կմնա իր տանը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
5361 դիտում
09:27 28-02-2019
Կարեն Կարապետյանը շարունակում է քաղաքական կոնսուլտացիաները. «Ժամանակ»
36218 դիտում
16:07 24-04-2018
Կարեն Կարապետյանը և Սամվել Կարապետյանը քննարկել են ՀՀ-ում իրականացվող ներդրումային ծրագրերը
6896 դիտում
09:24 14-09-2016
Կարեն Կարապետյանը չի ցանկանում իր կառավարությունում տեսնել Դավիթ Լոքյանին. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
1417 դիտում
07:47 19-10-2024
Աղազարյանի որդին մինչ հեղափոխությունը հեռախոսի պարտքը չի կարողացել վճարել. «Ժողովուրդ»
850 դիտում
07:30 19-10-2024
ՔՊ խմբակցությունը մտադիր է հաստատել սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը. «Ժողովուրդ»