999 դիտում
15:50 08-11-2016
Կանադայում ՀՀ դեսպանության հովանու ներքո տեղի է ունեցել դասական երաժշտության համերգ
Նոյեմբերի 4-ին Կանադայում ՀՀ դեսպանության հովանու ներքո կայացավ դասական երաժշտության համերգ՝ ի աջակցություն Կանադայի Ազգային արվեստների կենտրոնի նվագախմբի: ՀՀ դեսպանությունում տեղի ունեցած համերգի ողջ հասույթը փոխանցվելու է նվագախմբի երիտասարդ տաղանդների հիմնադրամին: Երեկոյին ներկա էին կանադացի անվանի արվեստագետներ, լրագրողներ, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ:
Իր ողջույնի խոսքում Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը նշեց, որ ՀՀ դեսպանությունն արդեն երկար տարիներ ջերմ կապեր ունի և ակտիվորեն համագործակցում է Կանադայի Ազգային արվեստների կենտրոնի հետ, և համատեղ կազմակերպված այս միջոցառումը դրա վառ ապացույցն է: ՀՀ դեսպանը կարևորեց հայկական և կանադական մշակույթների տարածումն ու հանրահռչակումը` ընդգծելով ՀՀ դեսպանության պատրաստակամությունը մշտապես աջակցելու նմանատիպ նախագծերի կազմակերպմանը:
Երեկոյի ընթացքում դասական երաժշտության հսկաներ` Արամ Խաչատրյանի, Դմիտրի Շոստակովիչի և Սերգեյ Պրոկոֆևի ստեղծագործությունների կատարումներով հանդես եկան անվանի երաժիշտներ` Կանադայի Ազգային արվեստների կենտրոնի նվագախմբի կոնցերտմայստեր Յոսուկե Կավասակին, երաժշտության պրոֆեսոր, մենակատար Վադիմ Սերեբրյանին և պատանի ու տաղանդավոր կանադահայ ջութակահար Թոմաս Շահբաղյանը, ով Կոնկորդիա համալսարանի պրոֆեսոր Գրիգոր Շահվերդյանի սանն է:
Բոլոր կատարումները ջերմ ընդունելության արժանացան հանդիսատեսի կողմից:
Նմանատիպ նյութեր
3253 դիտում
14:58 15-08-2019
Շվեյցարիայում ՀՀ դեսպանության հովանու ներքո կայացավ դասական երաժշտության հայկական երեկո
5094 դիտում
13:28 24-05-2017
Տեղի է ունեցել դասական երաժշտության համերգ՝ նվիրված Լեհահայ համայնքի կազմավորման 650-ամյակին
Այս բաժնից
922 դիտում
13:18 24-12-2024
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով
958 դիտում
12:53 24-12-2024
Երևանում աղբահանության վճարները կհաշվարկվեն ըստ բնակարանների մակերեսի