3193 դիտում
14:58 15-08-2019
Շվեյցարիայում ՀՀ դեսպանության հովանու ներքո կայացավ դասական երաժշտության հայկական երեկո
Շվեյցարիայում ՀՀ դեսպանության հովանու ներքո կայացավ դասական երաժշտության հայկական երեկո
Օգոստոսի 13-ին Շվեյցարիայում Հայաստանի դեսպանության հովանու ներքո «Պուպլենժ դասական երաժշտության փառատոնի» շրջանակներում տեղի ունեցավ համերգ, որը կրում էր «Հայկական երեկո» խորագիրը:
Երեկոյի ընթացքում Ռոբերտ Ստեփանյանի (ջութակ), Նիկիտա Մնդոյանցի (դաշնամուր), Լևոն Մինասյանի (դուդուկ) կատարմամբ հնչեցին կոմպոզիտորներ Կարեն Խաչատուրյանի, Էդուարդ Միրզոյանի, Խաչատուր Ավետիսյանի, Նիկիտա Մնդոյանցի և Էդվարդ Բաղդասարյանի ստեղծագործությունները։
Տեղեկանք․ «Պուպլենժ դասական երաժշտության փառատոնը» հիմնադրվել է 2010թ․-ին դաշնակահար Ֆրանսուա Խավիեր Պոզատի կողմից իր հայրենի Պուպլենժ քաղաքում։ Յուրաքանչյուր ամառ կազմակերպելով մեկ տասնյակից ավելի համերգներ` այն ներկայումս Ժնևի շրջանի ամենահեղինակավոր փառատոններից մեկն է հանդիսանում և հասարակական լայն հետաքրքրություն է առաջացնում։
Նմանատիպ նյութեր
915 դիտում
15:50 08-11-2016
Կանադայում ՀՀ դեսպանության հովանու ներքո տեղի է ունեցել դասական երաժշտության համերգ
979 դիտում
21:19 31-05-2015
Հայկական դասական երաժշտության երեկո՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին
Այս բաժնից
544 դիտում
15:22 19-10-2024
Փաշինյանը Գյումրիում ՔՊ Աշխատանքային խմբի նիստ է անցկացրել
697 դիտում
14:03 19-10-2024
Վերականգնվում է Գնդեվազի եկեղեցին․ 400 տարի անց բացվում են եկեղեցու իրական որմնանկարները
682 դիտում
13:00 19-10-2024
Երևանում հոկտեմբերի 20-ին և 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ