17728 դիտում
09:45 09-11-2016
Մենք էլ պետք է պատրաստվենք, որ պատասխան տանք. Սամվել Օգանովսկի. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նոյեմբերի 7-ին «Պահեստազորի սպաների համահայկական միության» նախագահ, ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ, պահեստազորի գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ աշխարհազորային ջոկատների հրամանատարներին խնդրելով «մոբիլիզացնել կամավորական բոլոր ուժերը և համագործակցելով բանակի հրամանատարության հետ` այս օրերին ու հատկապես նոյեմբերի 11-ից 18-ը պատրաստ լինել իրադարձությունների ցանկացած զարգացման»:
ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը շտապեց պարզաբանել, որ Վ. Ավետիսյանի դիրքորոշումը պաշտոնական չէ, և պաշտպանական գերատեսչությունը որևէ կերպ չի առնչվում նախաձեռնության հետ:
ԼՂՀ ՊՆ փոխնախարար, Արցախի ազատամարտիկների միության նախագահ «Արցախի հերոս» գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը (Օգանովսկի Սամվել) «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նկատել է, որ գուցե նոյեմբերի 12-ին Ադրբեջանում կայանալիք զորավարժությո՞ւնն է մտավախությունների տեղիք տվել: «Հակառակորդը միշտ էլ պատրաստվում է, մենք էլ պետք է պատրաստվենք, որ պատասխան տանք: Հակառակորդի յուրաքանչյուր շարժ ֆիքսվում է մեր կողմից»,-հայտարարել է Արցախի հերոսը:
[i]Հ.Գ. Երեկվանից Արցախի Տիգրանակերտ բնակավայրի տարածքում սկսվել են զորավարժություններ: Հայ զինվորները վարժանքների միջոցով գնդային մարտավարություն են մշակում, թե ինչպես պետք է հարձակումներից պաշտպանվեն և հետ վերադարձնեն հայկական դիրքերը»:[/i]
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
665 դիտում
13:58 22-05-2020
«Մենք պետք է երկար պատրաստվենք վարակի օղակները կոտրելուն». Թորոսյան. Aravot.am
1777 դիտում
16:59 09-06-2022
Խոակին Կապառոս․ «Մենք պետք է հետևություններ անենք և պատրաստվենք հաջորդ հանդիպմանը»
Այս բաժնից
2329 դիտում
09:00 26-12-2024
Ցեմենտի ներմուծման գործունեության համար գանձվող պետտուրքը կավելանա վեց անգամ. «Փաստ»
2119 դիտում
08:53 26-12-2024
Դիլիջան համայնքի քպական ղեկավարը շուկայականից զգալի էժան գնով հողամասեր է օտարել. «Փաստ»
1582 դիտում
07:40 26-12-2024
Իշխանությունը պահելու համար դեռ որքա՞ն կշարունակի ոչ ադեկվատ դիսկուրսը Նիկոլ Փաշինյանը. «Փաստ»