211652_close_icon
views-count5269 դիտում article-date 23:40 09-11-2016

Տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանին շարժական 2 լաբորատորիայի հանձնման արարողություն

ԱՊՀ անդամ պետությունների Հատուկ վտանգավոր վարակների ներբերումից և տարածումից տարածքի սանիտարական պաշտպանության հիմնախնդիրների Համակարգող խորհրդի XVI նիստը և XIII միջպետական գիտագործնական համաժողովը վերջերս տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության Սարատով քաղաքում։ Քննարկման թեման էր «ԱՊՀ անդամ պետություններում սանիտարահամաճարակային բարեկեցության ապահովման ոլորտում ձեռքներումները մինչև 2016թ.՝ ԱՀԿ-ի Միջազգային առողջապահական կանոնների ռազմավարության ներդրման շրջանակներում» թեմայով: Որպես Համակարգող խորհրդի անդամ XVI նիստին մասնակցել է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոն ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Լիլիթ Ավետիսյանը: Նա միաժամանակ XIII միջպետական գիտագործնական համաժողովում հանդես է եկել զեկուցմամբ՝ ներկայացնելով Հայաստանի փորձը բնական օջախային վարակիչ հիվանդությունների համաճարակաբանական հսկողության ոլորտում՝ Միջազգային առողջապահական կանոնների համատեքստում։ Նիստին մասնակցել է նաև ՀՀ ԱՆ աշխատակազմի Առողջապահական պետական տեսչության պետի տեղակալ Գոհար Փանաջյանը: ԱՊՀ անդամ պետությունների տարածքի սանիտարական պաշտպանության հարցերով XVI նիստի շրջանակում տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանին շարժական 2 լաբորատորիայի հանձնման արարողություն՝ հանձնելով վկայագիր։ Երկուստեք կարևորվել է տարածքի սանիտարական պաշտպանության, մասնավորապես՝ լաբորատոր ոլորտում համագործակցության հետագա ամրապնդումը։ Նվիրաբերված լաբորատորիաները կարևոր դերակատարություն կունենան լաբորատոր կարողության զարգացման գործում՝ դրանք համապատասխանեցնելով Միջազգային առողջապահական կանոնների պահանջներին: Շարժական լաբորատորիաները հատկապես արդյունավետ կլինեն բռնկումների ժամանակ տեղում լաբորատոր հետազոտություններ կազմակերպելով դեպքերն արագ հայտնաբերելու և արագ արձագանքելու գործընթացում: Դրանք կկիրառվեն հեռավոր, դժվարամատչելի բնակավայրերում ևս: Լաբորատորիաները հնարավորություն ունեն կատարելու նաև վտանգավոր ախտածինների հետազոտություններ:

Նմանատիպ նյութեր