2392 դիտում
13:50 10-11-2016
Ամերիկյան հետախուզությունը Թրամփի համար ազգային անվտանգության հարցով ճեպազրույցներ կանցկացնի
ԱՄՆ-ի հետախուզական գործակալություններն առաջիկայում գաղտնի ճեպազրույցներ կանցկացնեն ազգային անվտանգության հարցով նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի համար։ Այդ մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով իր իրազեկ աղբյուրներին։
Ճեպազրույցները կվերաբերեն պետական գերգաղտնիքներին, այդ թվում՝ ամերիկյան հետախուզության կողմից կիրառվող տվյալների հավաքագրման մեթոդներին, նաև սկանդալային գաղտնալսումներին։
«Վստահ եմ, որ հետախուզական գործակալություններն այդ ճեպազրույցները կանցկացնեն ամենաբարձր ու պրոֆեսիոնալ մակարդակով»,-ասել է ԿՀՎ-ի ղեկավարի նախկին տեղակալ Ջոն Մաքլաֆինը, ով ժամանակին մասնակցել է նման ճեպազրույցների։
Դոնալդ Թրամփը նոյեմբերի 8-ին ԱՄՆ-ում կայացած նախագահական ընտրություններում հաղթանակ է տարել։ Երկրի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնն ընդունել է իր պարտությունը և շնորհավորել Թրամփին։
Նմանատիպ նյութեր
1474 դիտում
15:37 18-08-2016
ԱՄՆ-ի հետախուզությունը Թրամփի հետ առաջին փակ հանդիպումն է անցկացրել
1246 դիտում
10:23 22-09-2020
Խորհրդարանական ճեպազրույցներ. ՈՒՂԻՂ
2518 դիտում
15:57 01-02-2020
Հայտնի է, թե երբ ԱՄՆ Սենատը նախագահ Թրամփի իմփիչմենթի հարցով վերջնական քվեարկություն կանցկացնի
Այս բաժնից
1021 դիտում
23:19 27-01-2025
Էրդողանը հանդիպել է Ստամբուլի հայ կաթոլիկ համայնքի հոգևոր առաջնորդի հետ
862 դիտում
21:35 27-01-2025
Ռուսաստանի և Բրազիլիայի նախագահները քննարկել են երկկողմ ռազմավարական գործընկերությանն առնչվող հարցեր