211652_close_icon
views-count3682 դիտում article-date 10:05 10-11-2016

Գյումրիի քաղաքապետարանում պայթյունավտանգ իրավիճակ է, ջարդ է լինելու. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Նոյեմբերի 10-ին, տեղի կունենա Գյումրու ավագանու հերթական նիստը: Օրակարգում ընդգրկված է «ՀՀ Շիրակի մարզի Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը, պաշտոնային դրույքաչափերը հաստատելու և Գյումրի համայնքի ավագանու 2014 թվականի ապրիլի 18-ը N 46-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» նախագիծը: Եթե ավագանու կազմը կողմ քվեարկի սույն նախագծին, ապա Սամվել Բալասանյանի կողմից ղեկավարվող կառույցում աշխատանքից կազատվեն միանգամից 38 աշխատակից: Գյումրու քաղաքապետարանի մեր աղբյուրները հայտնում են, որ ըստ նախապես հրապարակած վերոնշյալ նախագծի, գործազուրկ կդառնա 17 համայնքային ծառայող, 19 աշխատակից` տեխսպասարկման անձնակազմից և երկու հայեցողական պաշտոններ ունեցողներ: Այս փոփոխության արդյունքում համայնքային բյուջեն կտնտեսի 28 միլիոն 35 հազար ՀՀ դրամ: Տեղեկացնենք, որ մինչ այս նախագծի իրականություն դառնալը, Գյումրու քաղաքապետարանում աշխատակիցների ընդհանուր թիվը կշարունակի լինել 646: Տեղի ունեցող կրճատումների հիմքը ոչ թե դրայվոտ վարչապետի հորդոր-հանձնարարականն է, այլ 2016 թվականի ՏԻՄ ընտրությունները. ավելի հստակ` Գյումրու ավագանու ընտրությունները: Armtimes.com-ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ` կրճատման տակ հայտնված աշխատակիցների, հատկապես բաժնի պետերի համար այս «օպտիմալացումը» պատիժ է: Քաղաքապետարանի մեր աղբյուրները հայտնում են, որ նրանք ընտրությունների ժամանակ նեղացրել են «սեփական» շեֆին` Բալասանյանին: Փոխարենը սատարել և ձայներ են «խփել» Արթուր Բաղդասարյանի «Հայկական վերածնունդ» կուսակցության համար: Ըստ նույն աղբյուրների՝ Գյումրու քաղաքապետարանում ներկայում առկա է լարված, պայթյունավտանգ իրավիճակ: Աշխատակազմը ճամբարների է բաժանված, մեծ մասն անհանգիստ է, վախով է մտնում քաղաքապետարան, ամեն պահի սպասում են լսել այն մարդկանց անունները, ովքեր կրճատվողների ցուցակում են»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր