211652_close_icon

ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանն ընդունել է իրավական հարցերով խորհրդատու Հելմութ Փոլդեռին

views-count2455 դիտում article-date 21:26 10-11-2016
ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանն այսօր ընդունել է Բավարիայի արդարադատության նախկին նախարար, ներկայումս իրավական հարցերով խորհրդատու Հելմութ Փոլդեռին։ Ա.Հովսեփյանը ողջունել է հյուրին՝ Հայաստան այցելելու համար ու բարձր գնահատել նրա ներդրումը՝ Հայաստանում իրականացվող դատաիրավական բարեփոխումներին ցուցաբերած աջակցության և, ընդհանրապես, մարդու իրավունքների պաշտպանության, իրավունքի գերակայության հաստատման գործում։ Կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, ձեռք բերել փոխգործակցությունը շարունակելու պայմանավորվածություն։ [b] ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր