211652_close_icon
views-count5786 դիտում article-date 09:50 12-11-2016

ԱԺ պատգամավորն ու նախկին դատախազը թշնամացել են, բայց համատեղ բիզնես ունեն. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. ««Փաստի» տեղեկություններով վերջին շրջանում չափազանց լարվել են ապարանցիներ` ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանի և ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի հարաբերությունները: Պարզվում է, որ երբեմնի ընկերները, ովքեր իրար հետ տարբեր բիզնեսներ են հիմնել, այժմ միմյանց հետ չեն շփվում: Ավելին, նույնիսկ թշնամական հարաբերություններ ունեն: Սակայն հետաքրքիրն այն է, որ նման հարաբերությունները չեն խանգարում համատեղ բիզնես գործունեություն ծավալել և փաստորեն՝ շահույթ ստանալ: Մեր տեղեկություններով` նրանք համատեղ բիզնեսում խնդիրներ չունեն, շփվում են իրենց մարդկանց միջոցով: Իսկ այ, անձնականում իրար տանել չեն կարողանում»: [b]Մանրամասն` թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր