211652_close_icon
views-count11970 դիտում article-date 12:14 15-11-2016

2 մլն դոլար կաշառք վերցնելու պահին ձերբակալվել է Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարը

ՌԴ քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևի նկատմամբ։ Ինչպես հաղորդում է Ria Novosti-ն, խոսքը գնում է 2 մլն դոլար կաշառքի մասին։ ՔԿ-ում պատմել են, որ քրեական գործը կապված է «Ռոսնեֆտ-ի կողմից «Բաշնեֆտ» ընկերության 50 տոկոս բաժնետոմսերը գնելու հետ։ Նախարարությունը, որը ղեկավարում է Ուլյուկաևը, պետք է դրական գնահատական տար գործարքին, ինչն էլ արել է նախարարը՝ կաշառքի դիմաց։ Գումարը ստանալու պահին էլ վերջինս ձերբակալվել է։

Նմանատիպ նյութեր