211652_close_icon
views-count12536 դիտում article-date 10:28 15-11-2016

Վանոն լավ առիթները միշտ գեղեցիկ տոնի էր վերածում. Ռուզան Տոնոյան. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Զրուցեցինք Ռուզան Տոնոյանի հետ, ամուսնու` Վանո Սիրադեղյանի 70–ամյակի առիթով [b]– Ռուզան, ինչպե՞ս նշեցիք Վանոյի ծննդյան 70–ամյակը:[/b] – Նորմալ (հուզվում է): Սովորական, ինչպես նշում ենք վերջին տասնվեց տարում` իր բացակայությամբ: [b]– Ովքե՞ր էիք...[/b] – Մենք, հարազատների նեղ շրջանով: [b]– Իսկ երբ Վանոն այստեղ էր, ինչպե՞ս էիք նշում:[/b] – Օ՜, յոթ օր, յոթ գիշեր: Եվ գիտե՞ս ինչու: Անձնագրում Վանոյի ծննդյան օրվա դիմաց գրված է նոյեմբերի 13: Ինքն ու իր քույր Անիկը երկվորյակներ են, Անիկի անձնագրում նշված է նոյեմբերի 20: Վանոյի մայրը միշտ ամսի 20–ին էր շնորհավորում: Ասում էր` քո անձնագրում սխալ է գրված: Դե, մենք էլ նոյեմբերի 13–20–ը նշում էինք: [b]– Իր ծննդյան օրը քեզ, Խաչիկին նվեր գնո՞ւմ էր:[/b] – Միշտ: Ինքը լավ առիթները միշտ գեղեցիկ տոնի էր վերածում: [b]– Հավատու՞մ ես, որ առաջիկայում Վանոն կվերադառնա:[/b] Երկար լռում է, հուզվում: Ու թախծի միջից մեղմ ժպտում է: Հավատում է: [b]– Խաչիկն ինչպե՞ս է հիշում հորը: Շատ հարցե՞ր է տալիս:[/b] – Չէ, իր ներսում պահում է: Իր համար դա փակ թեմա է, իր խիստ անձնականը: [b]– Վերջերս ստորագրահավաք էին կազմակերպել` Վանո Սիրադեղյանին հայրենիք վերադարձնելու խնդրանք–պահանջով: Ինչպե՞ս ես վերաբերվում նման նախաձեռնություններին:[/b] – Մարդիկ իրենց կարծիքը, տեսակետը, մտահոգությունն արտահայտելու իրավունք ունեն: Չեմ ցանկանում մեկնաբանել: [b]– Ռուզան, ի՞նչ ես կարծում, հայրենիքից բացակա տարիներին ու հիմա, Վանո Սիրադեղյան գրողը քանի՞ գիրք է գրել: Կամ` գրո՞ւմ է:[/b] – Իսկ դու ի՞նչ ես կարծում, գրո՞ւմ է: [b]– Չի կարող չգրել:[/b] – Իր համար շատ, շատ դժվար է, կարծում եմ` գրում է: Չէ՛, հաստատ գրում է: Ինչ–որ պատառիկներ կարդացել եմ: Այդ հարցին ինքն ավելի լավ կպատասխանի: [b]– Դե, Վանոյի տեղն ասա, գնամ` հարցնեմ:[/b] Ժպտում է, թախծոտ ժպտում է»: [b]Մանրամասն` թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր